ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բժշկական համալսարանում հոգեբարձուների խորհրդի նախագահ պետք է ընտրեն

Բժշկական համալսարանում հոգեբարձուների խորհրդի նախագահ պետք է ընտրեն
22.12.2018 | 16:59

«Հրապարակը» գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու։ Առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը և երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։ Նրա թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունում են՝ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ և ծանոթ է բուհի ու առողջապահության ոլորտին»։

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ